Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը Արամ Մանուկյանին հիշեցնում է՝ «96-ին ձեր տղաները հաճույքով քվեարկում էին մեզ գնդակահարելու համար»

Հոկտեմբեր 02,2012 13:14

Շարունակվում է քննարկումը ԱԺ-ում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի հետ կապված: ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանն իր ելույթում նշեց. «Սա քաղաքական մեծ սկանդալի սկիզբ է: «Սիվիլիթաս» հիմնադրամի ռեժիսորներին ու ԲՀԿ անդամներին չի հետաքրքրում ինչ կլինի Օսկանյանի հետ: Փորձում են իրենց կուսակցության կշիռը բարձրացնել: Վարդան Օսկանյանին հարցը ի սկզբանե տեղափոխել ԱԺ՝ սխալ է»:

ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանի մեկնաբանությամբ՝ հանցակազմ կոչվածը կորցրել է իր նշանակությունը. «Այս մեղադրանքը անհիմն է հենց այն պատճառով, որ կա հանցակազմի բացակայություն: Անօրինական ուրիշի գույքի յուրացում այստեղ չի կարող լինել, որովհետեւ Հանթսմանի ցուցումով է ամեն ինչ եղել: «Սիվիլիթասն» ասում է, որ պարոն Օսկանյանը կարող է այդ գումարները կառավարել: Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, այստեղ էլ կասկածի տակ պետք է դնեմ իրավապահների գիտելիքները: Կեղտոտ փողերը պետք է հանդիսանան նշված հանցակազմի առարկա: Մարդու իրավունքների հանձնաժողովում ամեն օր բողոքներ են լինում քաղաքացիներից՝ պատկան մարմինների անգործությունից: Մեկը մյուսի հետեւից մերժում են քրեական նյութերի հարուցումը՝ անհիմն պատճառաբանությամբ ու անհասկանալի է, թե ինչու են այդքան լուրջ գործ վերցրել իրենց վրա այս դեպքում: Մարդիկ տեսնում են, որ այս մարդիկ իրենց «սրբազան պարտականությունը» կատարում են ընտրովի սկզբունքով: Քաղաքակիրթ ցանկացած երկրում նման դեպքերում դատախազը հրաժարական է ներկայացնում, ոչ թե միջնորդագրով մտնում է ԱԺ»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ելույթում հետաքրքրվեց. «Ո՞ւմ մտքում է հղացել նման միջնորդությամբ մտնելու խորհրդարան: Արդյոք Վարդան Օսկանյանը ձկան այն մեծ գլո՞ւխն է, որի մասին խոսում էր ՀՀ նախագահը եւ որը խորհրդանշում է կոռուպցիան: Արդյոք Վարդան Օսկանյա՞նն է այն կերպարը, որը խորհրդանշում է կոռուպցիան, որի պատճառով մարդիկ փախեփախ են լինում երկրից: Եթե նույնիսկ գլխավոր դատախազի ներկայացրած փաստերը բացարձակապես համապատասխանում են իրականությանը, միեւնույն է, քաղաքական այս մթնոլորտում դուք սխալ ճանապարհով եք գնում: Սխալ է լինելու լուծումը, եթե ցանկացած խնդիր սխալ է ձեւակերպվում: 4 պատգամավորների անունները, որ նշեցիք (նկատի ունի Արամ Մանուկյանին.- Հ. Ջ.) նշեք նաեւ Դավիթ Վարդանյան, Ռուբեն Հակոբյան, Վազգեն Մանուկյան, Շավարշ Քոչարյան, խեղանդամեցին պատգամավորներին, ուղարկեցին բանտ: Ներկայացված էր հայրենիքի դավաճանության մեղադրանք: Իհարկե, այս նույն տրամաբանության մեջ եմ տեսնում նաեւ Մարտի 1-ի դեպքերը չբացահայտելը: Որեւէ մեկին այսօր չի հետաքրքրում՝ մարդիկ ինչ ապրումներ ունեցան: Բուն պատճառը այն համակարգն է, որը մենք ստեղծել ենք այս 22 տարվա ընթացքում: Անխնա համակարգ է դա, չի հանդուրժում մեկին, ով խախտում է համակարգի խաղի կանոնները: Վարդան Օսկանյանը խախտել է համակարգի խաղի կանոնները: Լավ է, որ հիշեցիք Մյասնիկ Մալխասյանին… 96-ին այն տղաները, որ հաճույքով քվեարկում էին մեզ գնդակահարելու համար, չգիտեին, որ 2008-ին բումերանգի պես դա իրենց է վերադառնալու: Հասկացեք, բոլորս էս համակարգի զոհն ենք, էս համակարգը խժռում է բոլորին»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն առաջարկեց Աղվան Հովսեփյանին հետ վերցնել այդ նախաձեռնությունը՝ ասելով. «Եթե չեք անսալու մեր առաջարկին, մենք բոյկոտելու ենք այս քվեարկությունը»:

Անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց. «Ես ինքս եմ որոշում ոնց եմ քվեարկելու, այս շենքում չկա մեկը, որ ինձ ասի՝ ես ոնց քվեարկեմ, ինչու՝ որովհետեւ թիվ 30 ընտրատարածքին ես եմ պատասխան տալու, թե ես այստեղ ինչ եմ անում»: Նա ասաց, որ Վարդան Օսկանյանի ելույթից հետո կորոշի ինչպես քվեարկել կամ քվեարկել թե ոչ:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ՝ «Ես ձեզ հավատում եմ, պարոն Օսկանյան, դրա համար չէի ուզում ելույթ ունենալ: Բայց արդյոք սրանից հետեւո՞ւմ է, որ քննիչն էլ է պարտավոր ձեզ հավատալ: Նրա գործի հիմնական բաղկացուցիչը կասկածելն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031