2012թ. մայիսի 9-ին Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի 73-րդ շենքի 4-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպանության փորձ էր կատարել 27-ամյա Մ. Հ.-ն: Նա կենդանի էր մնացել, վնասվածքներով տեղափոխվել Երեւանի բուժհիմնարկներից մեկը: Կինն ամուսնացած է, ունի 4 տարեկան աղջիկ, ամուսինը գտնվում էր Ռուսաստանում:
Ոստիկանության Տավուշի քննչական բաժինը դեպքի կապակցությամբ քրեական գործ էր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):
Այս դեպքի մասին նախկինում տեղեկացրել ենք, նշել,որ հետեւելու ենք գործի հետագա ընթացքին: Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ կատարված քննության արդյունքում, հանցադեպի բացակայության պատճառով քրեական գործը փակվել է, կնոջը չէին դրդել ինքնասպանության փորձ կատարել:
Մ. Հ.-ն ինքնասպանության փորձից հետո, ստացված վնասվածքների պատճառով նա դժվարանում է քայլել, սակայն աստիճանաբար ապաքինվում է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ