Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրաստանի ընդդիմությունը չի կարողացել շահել հայերի վստահությունը

Հոկտեմբեր 02,2012 12:50

Երեկ Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի գնահատմամբ, Վրաստանում վերջին 8 տարիների ամենամրցակցային ու հետաքրքիր ընտրությունն էր: Ըստ նրա, վերջին տվյալներով՝ 10:40-ի դրությամբ, քվեաթերթիկների 20 տոկոսն է հաշվարկվել 778 տարածքներից: «Վրացական երազանք» կուսակցությունն ունի 54 տոկոս, իշխող կուսակցությունը՝ 40 տոկոս ձայն, իսկ 3-րդ ուժը՝ 2 տոկոս:

Թբիլիսիում հիմնականում աջակցություն ստացավ ընդդիմությունը: Իշխանությունները վերջին 8 տարում աջակցություն են ունենում էթնիկ փոքրամասնությունների տարածքում: Բայց հայաբնակ Ջավախքում մասնակցությունը մինիմալ էր, չնայած սպասվում էր, որ, ինչպես անցած ընտրություններին, այս անգամ էլ իշխող կուսակցության օգտին կքվեարկեին 88 տոկոսից ավելի:

Հիմնականում Վրաստանի բոլոր տարածաշրջաններում առաջատար է ընդդիմությունը, բացի Ջավախքից: «Սա ցույց է տալիս, որ «Վրացական երազանքը» չկարողացավ շահել հայերի վստահությունը»,- այսօր ասուլիսում ասաց փորձագետը:

Պարոն Մելիքյանի խոսքերով, Իվանիշվիլիի հաղթելու հիմնական գործոնը վրացիների դժգոհությունն է եւ Վրաստանում այլընտրանք ունենալու հնարավորության օգտագործումը: Ըստ նրա, վերջին տարիներին Վրաստանը ոստիկանական պետություն էր դարձել ու հակակշիռ էր պետք:

Փորձագետի գնահատմամբ, ընտրությունները Վրաստանում չեն անցել ժողովրդավարական չափանիշների համաձայն. «Կարուսել է աշխատել, ընտրակաշառք են բաժանել, տրանսպորտով տարել-բերել են, քվեաթերթիկների պակաս կար որոշ ընտրատեղամասերում, դա ցույց է տալիս, որ այնքան էլ ժողովրդավարական չեն անցել ընտրությունները» :

Նա այն կարծիքին է, որ Վրաստանում մեծ ազդեցություն է ունեցել նաեւ դրսի ուժերի գործոնը. «Դրսի ուժերը նաեւ ցույց տվեցին, որ կան սահմաններ, որ չպետք է անցնի որեւէ իշխանություն» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031