Թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզ» ազդեցիկ թերթը եղանակի տեսության մշտական սյունակում մոռացել է նշել Ադրբեջանի մայրաքաղաքը: Տեղեկացնում է ադրբեջանական «Նյուզ» գործակալությունը:
Թերթը գրում է, որ Հարավային Կովկասից Երևանն ու Թբլիսին են միայն նշված, ինչը Բաքվի և Անկարայի կայուն և ամուր ընկերության ու համագործակցության համար անակնկալ է:
Թերթը հիշեցնում է, որ Թուրքիան չունի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ, քանի որ ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիան Ադրբեջանի կողմն է և որ երկու օր առաջ դա հաստատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. «Ի՞նչն էր թուրքական թերթի խմբագիրների նման կոպիտ սխալի պատճառը», – հարցնում է «Նյուզ»-ը՝ հույս հայտնելով, որ թերթի հաջորդ համարում սխալը կուղղվի:
Կարդացեք նաև