Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտպանի նախազգուշացումը համաքաղաքացիներին

Հոկտեմբեր 02,2012 12:44

 Հարգելի համաքաղաքացիներ,

 Եթե դուք սույն թվականի հունիսի 1-ից սկսած վեց ամսից ավել ժամկետով գտնվում եք Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu և այդ մասին վեցամսյա ժամկետը լրանալուն պես 15 օրվա ընթացքում գրավոր կերպով տեղյակ չեք պահում Հայաuտանի Հանրապետության համապատաuխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին, դուք կարող եք տուգանվել 3000 ՀՀ դրամի չափով։ Տուգանքը նշանակվում է այն ժամանակ, երբ դուք, գալով Հայաստան, ներկայանաք անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն և բացահայտվի ձեր կողմից 6 ամսից ավել արտերկրում գտվելու և այդ մասին չտեղեկացնելու փաստը։

Բացակայության մասին ժամանակին և պատշաճ կերպով տեղեկացնելու դեպքում դուք վարչական տույժի չեք ենթարկվի։ Այդ պատճառով ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով խորհուրդ ենք տալիս ժամանակին և պատշաճ կերպով կատարել օրենքի պահանջը։

Գրավոր տեղեկացնելու ձևի ընտրության հարցում որևէ սահմանափակում չկա. ցանկացած տեղեկացման ձև, որը կհամարվի գրավոր, ընդունելի է (այդ թվում` էլեկտրոնային հաղորդագրությունը):

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031