Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարներին հրավիրել է հանդիպման

Հոկտեմբեր 02,2012 12:23

Հուսեյնովը պահանջեց է ԼՂ հակամարտության հարցով հատուկ քննարկում հրավիրել

Երեկ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ազռաջին օրը Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը բարձրացրեց Ռամիլ Սաֆարովի հարցը: Սեյիդովը Վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնից հետաքրքրվեց, թե ինչու Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին հնարավորություն չի տրվել բացատրելու իրավիճակը: Ինչու իրենք որևէ պաշտոնական նամակ չեն ստացել ներկայացնել իրավիճակը: Նա խնդրեց, որպեսզի հաշվի առնեն այն հանգամանքը, որ Սաֆարովի խնդիրը պետք է քննվի Ղարաբաղյան պատերազմի հարցի հետ կապվածության համատեքստում, ինչը, ցավոք, իրենք հնարավորություն չունեցան քննարկելու Եվրոպայի խորհրդում:

Նախագահը, ի պատասխան Սեյիդովի ելույթի, հատարարեց. «Մենք ցանկանում ենք ԼՂ սառեցված հակամարտության լուծման առումով առաջընթաց գրանցել: Այդ պատճառով Բյուրոն որոշում է կայացրել հինգշաբթի երեկոյան կազմակերպել քննարկում»:

Իսկ ազատ բանավեճի ընթացքում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը փաստեց, որ Պաղեստինին ԵԽ-ն տվել է ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ, մինչդեռ այդ պետությունը մինչ այժմ միջազգայնորեն ճանաչված չէ: Պարոն Ռուստամյանը շեշտեց, որ սա մի օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչ դերակատարություն կարող է ունենալ Եվրոպայի խորհուրդը նմանատիպ կոնֆլիկտների լուծման առումով, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ըստ նրա՝ դա նաև վերաբերում է Կոսովոյին:

Պարոն Ռուստամյանը նշեց. «Վեհաժողովը անցյալ տարվա հոկտեմբերին մի զեկույց է ստացել, որտեղ երաշխավորվում է, որ Կոսովոյի ներկայացուցիչները պետք է մասնակցեն Վեհաժողովին որպես առանձին կողմ: Նույն այդ հանդիպմաը առաջարկվել է, որ Պաղեստինի և Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչների ներկայությունը ևս կարող է դրականորեն ազդել այլ հակամարտությունների կարգավորման հարցում: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի պարագայում Եվրոպայի խորհուրդը կարող է օգնել լուծել հակամարտությունը՝ տվյալ տարաշածրջանի ներկայացուցիչներին տալով նմանատիպ կարգավիակ: Պարզապես դրա համար քաղաքական կամք է հարկավոր»:

Վեհաժողովի նախագահը պատասխանեց, որ իրենք անելու են առավել հնարավորինը սառեցված հակամարտության լուծման ճանապարհներ գտնելու համար: Բայց Լեռնային Ղարաբաղի պարագայում դա հնարավոր չի լինի անել առանց պարոն Ռուստամյանի և ներգրավված այլ կողմերի մասնակցության:

Ազատ բանավեճի ընթացքում հանդես եկավ Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը՝ անդրադառնալով Սաֆարովի և ԼՂ հակամարտության հարցերին: Նա նշեց, որ Սաֆարովի հարցում երկու երիտասարդ սպաները զոհեր էին անգութ պատերազմի, կեղտոտ քաղաքականության և երկու երկրների միջև եղած հակամարտության:Ինչպես միշտ, Ադրբեջանի պատվիրակը կրկին նշեցղ, թե ՀՀ-ն օկուպացրել է իրենց տարածքներ, ՀՀ-ն ագրեսոր է և այլն: Նա հիշատակեց, որ 20001-ից ի վեր ՀՀ-ն և Ադրբեջանը դարձել են Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ և և այդ օրվանից սկսած ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվություն ստանձնել: Այս համատեքստում Հուսեյնովը պահանջեց է ԼՂ հակամարտության հարցով հատուկ քննարկում հրավիրել:

Իսկ Վեհաժողովի նախագահը ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարներին հրավիրեց իր մոտ քննարկման:

Իսպանիայի պատվիրակության անդամ պարոն Խուկլա ի Կոստան էլ, որը ղեկավարում էր ԼՂՀ հարցով ժամանակավոր հանձնաժողովը, նշեց, որ իրենք արդյունքներ չեն գրանցել, քանի որ եղել են կարծիքների տարբերություններ: Նա հույս հայտնեց որ Վեհաժողովի նախագահի մոտ հրավիրված հանդիպում-քննարկումը կլինի արդյունավետ ԼՂ հակամարտության կարգավորման առումով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031