Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Օսկանյանի թուլացումը կարող է ձեռնտու լինել նրա որոշ կուսակիցների համար (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2012 12:07

Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանն անդրադարձավ Վարդան Օսկանյանի հետ կապված վերջին իրադարձություններին եւ ասաց, որ երեկ հետեւել է ԱԺ քննարկումներին. «Կարծում եմ, որ գլխավոր դատախազը եւ նրա ընդդիմախոսները խոսում էին տարբեր լեզուներով: Դատախազը  խոսում էր իրավական լեզվով, իսկ ընդդիմախոսները՝  քաղաքական: Պատահական չէ եւ ոչ էլ զարմանալի, որ նրանք իրար չէին հասկանում»:

Աշոտյանի խոսքով. «Որոշ մարդկանց ելույթներից տպավորություն ստեղծվեց, որ «սրբերի դասում» առաջացել են թափուր տեղեր: Ինչ վերաբերում է հարցի քաղաքականացմանը, եթե կա նման ենթատեքստ, ապա այն պետք է առկա լինի հենց ԲՀԿ-ի ներսում: Գաղտնիք չէ, որ այդ խմբակցության ներսում ընթանում  է ազդեցության պայքար՝ տարբեր մարդկանց եւ խմբերի միջեւ, եւ կարծում եմ, որ  Օսկանյանի թուլացումը քաղաքական տեսակետից կարող է ձեռնտու լինել հենց նրա որոշ կուսակիցների համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031