Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. Օսկանյանից շատ ավելի ծայրահեղ դիրքորոշումներով քաղաքական գործիչներ կան

Հոկտեմբեր 02,2012 11:40

Հատված ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հարցազրույցից:

– Ճի՞շտ եք համարում Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը, մանավանդ որ և՛ ինքը, և՛ ԲՀԿ-ն դա համարում են քաղաքական գործունեության հետևանք։

– Բազմիցս ասվել է, որ դա քաղաքականության հետ կապ չունի։ Քաղաքական շատ ավելի ծայրահեղ դիրքորոշումներով քաղաքական գործիչներ կան, և ի՞նչ։ Այս գործընթացն ուղղված չէ որևէ անձի կամ խմբավորման դեմ։ Մենք ուղղակի չպետք է արգելափակենք իրավական գործընթացն առաջ տանելու հնարավորությունը։

– Այսինքն, այս հարցը ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններում չէ՞։

– Դա ընդհանրապես չի կարելի քաղաքական կյանքին առնչվող խնդիր դիտել, գործող անձինք կարող են լինել քաղաքական գործիչներ, կարող են չլինել, իրավական գործընթացներ կան, որ պետք է կատարվեն։

– Ինչպիսի՞ն են հիմա ՀՀԿԲՀԿ փոխհարաբերությունները։

– Աշխատանքային։ Լինում են և համագործակցություններ ու հակադրություններ, և՛ համաձայնություններ ու տարակարծություններ։

– Ինչքա՞ն է տևելու այլընտրանքային վիճակը ԲՀԿում՝ Ձեր կարծիքով։

– Բնականաբար, ԲՀԿ-ի որոշելիքն է, թե քաղաքական ինչ դերակատարություն կստանձնեն և ինչ միջավայր կընտրեն։ Քաղաքական գործընթացները յուրաքանչյուր կուսակցության համար որոշակի վարքաբանություն են թելադրում, ու եթե ԲՀԿ-ն որոշել է ո՛չ իշխանություն, ոչ ընդդիմություն լինել, գուցե դա ևս քաղաքականությանը մասնակցելու ձևաչափ է։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031