Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ մինչ այս մարդիկ, որոնք համարձակվում էին հայոց բանակի մասին բացասական կարծիք արտահայտել, որակվում էին դավաճաններ

Հոկտեմբեր 02,2012 11:28

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել էր խորհրդակցություն, որի ժամանակ հայտարարել է, թե անթույլատրելի է համարում գնումների գործընթացում պետության սուղ միջոցների եւ զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումները: Իսկ մինչ այս այն մարդիկ, որոնք համարձակվում էին հայոց բանակի մասին բացասական կարծիք արտահայտել, իշխանական ուժերի կողմից որակվում էին դավաճաններ:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանի հրապարակային քննադատությունը ստվեր չի՞ գցում հայոց բանակի հեղինակության կրա։

ՊԱՏԱՍԽԱՆ. Սերժ Սարգսյանը չի խոսել բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների, սպանությունների, ինքնասպանություններ որակումների եւ նրանց շուրջ կատարվող դատական գործընթացների մասին, այլ խոսել է զինվորի հաշվին հարստանալու ոմանց, մեղմ ասած, վարքի դրսեւորումների մասին։ Ես հակառակ կարծիքին եմ, եթե իշխանությունը կամք ունի եւ ուզում է լուծել այս խնդիրները, ընդհակառակը, պետք է բարձրացնի խնդիրները… Այո՛, ճիշտ է ասված՝ բանակը մեր հասարակության հայելին է։ Եթե հասարակության կյանքում ստվերային եւ ոչ ստվերային դրսեւորումներ կան, բնական է, որ դրանք բանակում էլ կդրսեւորվեն։ Ս. Սարգսյանը սկզբունքորեն կուզենա, որ բանակում նվազագույն լինեն այսպիսի երեւույթները, բայց վստահ չեմ, որ այստեղ շատ ռադիկալ քայլեր պետք է արվեն, եւ համոզված չեմ, որ այս քննադատություններն իրենց ցանկալի արդյունքը կտան։

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ

ազգագրագետ

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ցանկացած քննադատություն, եթե ինքնանպատակ չէ, այլ միտված է իրավիճակը դրականորեն փոխելուն, անկախ հեղինակից եւ քննադատության թիրախից՝ ողջունելի է։ Հայոց բանակի մասին բացասական կարծիք հայտնելն արտառոց երեւույթ չէ: Բանակում առկա թերությունները շտկելն ու չարաշահումները վերացնելը բնական անհրաժեշտություն են։ Սակայն հարց է առաջանում՝ ինչու է այժմ խոսվում այդ ամենի մասին։ Չէ՞ որ բանակում տիրող հոռի երեւույթների մասին միշտ էլ բարձրաձայնվել է հասարակության կողմից, սակայն իրավիճակը արմատապես չի փոխվել։ Համոզված եմ, որ այս անգամ էլ որակական փոփոխություններ չեն կատարվի, քանզի բանակը Հայաստանում պետական կառավարման համակարգի մի մասն է կազմում եւ իրապես փոփոխություններ իրականացնել նշանակում է փոխել կառավարման համակարգը եւ ոչ թե մեկ կամ մի քանի անձանց պաշտոնանկ անել կամ էլ ձերբակալել։ Իսկ կառավարման համակարգի փոփոխություն նշանակում է իշխանության բոլոր թեւերում։

ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ընդհակառակը, ես կարծում եմ, որ բանակը եւ, առհասարակ, կառավարման համակարգն այս ամենից հետո ուժեղանում է, քանի որ այդ հայտարարություններից հետո կոնկրետ գործողություններ իրականացվեցին։ Այս ամենն ուժեղացնում է պայքարը կոռուպցիայի դեմ բոլոր ոլորտներում եւ հատկապես բանակում։ Երբ պայքար ես սկսում արատավոր երեւույթների դեմ, բնականաբար, այդ պայքարը ցավոտ երանգներ է ընդունում եւ դրսեւորվում է մարդկանց պատժելու ձեւով։

ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ

ԱԺ արտաքին հարաբերությունների

մշտական հանձնաժողովի անդամ

 

Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031