Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանի գործով բավարար տվյալներ չկան

Հոկտեմբեր 02,2012 11:26

«Սիվիլիթասի» գործը դիտարկելով օրենքի պրիզմայով, նկատվում է, որ քրեական գործ հարուցելու առիթը համարվում է հետաքննության մարմնի կողմից իր լիազորությունները իրականացնելիս հանցագործության մասին ստացված հաղորդումը: Հիշեցնեմ, որ դա վերաբերվում է առուծախի գործարքից առաջացած 2 մլն դոլարին, որը ԱՄՆ-ում գտնվող սեփականատերը նվիրատվել է «Սիվիլիթաս» հիմնադրամին՝ բարեգործության նպատակների համար, որից 1,350 մլն դոլարը տարվել է Վարդան Օսկանյանի  բանկային հաշվեհամարը: Այս պարագայում քրեական գործ հարուցելու առիթը առերեւույթ է, մինչդեռ ինչպես նշել ենք, քրեական գործ հարուցելու համար պարտադիր է նաեւ քրեական գործ հարուցելու համար հիմքը:

Բանը նրանում է, որ դիտարկվող գործով հիմքը, այսինքն՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հանցագործության  հատկանիշը վկայող բավարար տվյալներ չեն եղել եւ դրանց պարզաբանումն ու հաստատումը նախաքննության, այնուհետեւ դատարանի լիազորությունն է:

 

Մոսկովաբնակ իրավաբան Արամ Մխիթարյանի դիտարկումները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031