Եթե այսպես շարունակվի, ապա ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հնարավոր է «կոալիցիա» կազմեն արդեն… «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՆԺ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Վարդան Օսկանյանի օրինակը ցույց է տալիս,- շարունակում է,- որ Հայաստանում մեղադրողից մինչեւ մեղադրյալ կես քայլ է։ Ժամանակի ու քաղաքական ճամբարի խնդիր է միայն… Պատկերացնու՞մ եք՝ նման հանգուցալուծման դեպքում «Երեւան-Կենտրոն» քրեակատարողականում ինչ քրեաքաղաքական իրավիճակ կստեղծվի։ Բոլորը «զակոննի գողեր» կկարգվեն ու կուտեն իրար։ Ա՛յ, այնտեղ Օսկանյանը Խաչիկյանին կասի՝ դու ո՞ր օրվա գողն ես, որ ինձ հետ ոտք ես գցում, բռնեմ դունչդ, կտրի շունչդ։
Արամ Կարապետյանը հետաքրքիր տարբերակում է դնում գողերի մեջ. «Հայաստանի իշխանությունների պարագայում ամենացավալին այն է, որ հանցագործը քանի դեռ իշխանության կողմն է, ոչինչ, որ հանցագործ է, կարեւոոը «իշխանության հանցագործն է», հենց որ մարդն անցնում է քաղաքական այլ դաշտ, ասում են՝ սա մեր հանցագործը չէ այլեւս, եւ պետք է ձերբակալել։ Հանցագործը հանցագործ է, ի՞նչ տարբերություն՝ իշխանությանն է, ընդդիմությանը, թե որեւէ մեկինը»։ Կարապետյանը մոռանում է, որ Հայաստանում ամենամեծ հանցագործությունը համարվում է այն, որ մինչեւ
ուղնուծուծդ ՀՀԿ-ական չես։ Մնացածը ներելի է:
Կարդացեք նաև
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«Հրապարակ»