Գորիսում ավարտվեց շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության առաջին լիգայի մրցաշարը: 14 մասնակիցների պայքարում, որոնցից վեցը գրոսմայստեր էին, 13 հնարավորից 9,0-ական միավոր վաստակեցին միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, սակայն լրացուցիչ գործակիցներով 1-ին տեղը գրավեց Հայրապետյանը: Իր անվան դիմաց նրանցից մեկ միավոր պակաս գրանցեց գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որն էլ եզրափակեց առաջատարների եռյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ