Լրահոս
Օրվա լրահոսը

Թոմաս Դե Վաալ. Ադրբեջանը չի հանդգնի հարձակվել քաղաքացիական օդանավերի վրա

Հոկտեմբեր 02,2012 10:20

Ադրբեջանը միջազգային հանրության քննադատությունը շահելու ռիսկից՝ չի հանդգնի հարձակվել քաղաքացիական օդանավերի վրա: NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է Կարնեգիի ֆոնդի փորձագետ, Հարավային Կովկասի հարցերի մասնագետ Թոմաս Դե Վաալը՝ մեկնաբանելով Ստեփանակերտի միջազգային օդանավակային բացման մասին տեղեկատվությունը: «Ցավոք, կարծում եմ շփման գծում լարվածություն կարելի է սպասել, քանի որ դա հայկական կողմի վրա ճնշում գործադրելու Ադրբեջանի միակ գործիքն է»,- ասաց Դե Վաալը:

Նրա կարծիքով՝ այնուամենայնիվ Երեւանից Ստեփանակերտ չվերթներին այնուամենայնիվ կիրականացվեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանը սկսել է գործել հոկտեմբերի 1-ից: Օդանավակայանի գործարկման մասին հայտարարությունից հետո ադրեջանական բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ այդ երկրի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարը, հայտարարել են, որ իրավունք են վերապահում ոչնչացնել Ստեփանակերտ թռչող ինքնաթիռները:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ տարիներին Ստեփանակերտի օդանավակայանը միջին եւ փոքր հեռավորության չվերթներ էր ընդունում: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ օդանավակայանն ամբողջությամբ ավիրվել էր: Նորկառույց օդանավակայանը կսպասարկի Երեւան-Ստեփանակերտ-Երեւան չվերթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031