ՌԴ սպորտի նախարար, 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեի նախագահ Վիտալի Մուտկոն տեղեկացրել է, որ աշխարհի առաջնության բացման եւ եզրափակիչ հանդիպումները կկայանան Մոսկվայում: Իսկ մինչ այդ, Ռուսաստանի մայրաքաղաքում կազմակերպված հանդիսավոր արարողությունում հրապարակվել էին բոլոր այն 11 քաղաքների անունները, որոնցում անցկացվելու են աշխարհի առաջնության խաղերը: Դրանք են. Մոսկվա, Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ-Պետերբուրգ, Սարանսկ, Սոչի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ