Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանցը պարզաբանում է Ղասաբյանի 508 000 դրամին տիրանալու մեղադրանքը

Հոկտեմբեր 01,2012 23:24

Քաղաքական գործիչ, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցն, անդրադառնալով խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ եւ դրան տիրանալու համար  իր դեմ հարուցված քրեական գործին,  վստահեցրեց՝  լուրջ խնդիր չկա:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի,  նա տիրացել է այս գործով տուժող Գրիգոր Ղասաբյանի 508 հազար ՀՀ դրամին։ «Ես եւ  տուժողը գործի մեջ հայտնվել ենք ակամայից: Ավելի մանրամասներ չեմ ուզում ասել: Ես ու տուժողը շատ նորմալ շփվում ենք, ոչ մի խնդիր չկա: Այլ մարդկանց հարաբերությունների պատճառով հայտնվել ենք այս վիճակում: Ոչ մի կրմինալ ոչ՝ իմ, ոչ ՝ տուժողի , ոչ էլ որեւէ մեկի մոտ չկա: Երեւի ես ու տուժողը այլ մարդկանց շատ ենք վստահել, դրա համար էլ այս խնդիրներն են առաջացել: Որոշակի ֆինանսական խնդիր կա, որը այս պահին լուծվում է. մի հազար դոլարի կարգի խնդիր է: Իրականում շատ պարզ ֆինանսական խնդիր է՝ առանց քրեական բաղկացուցիչների: Ես ու տուժողը համաձայնության ենք եկել»,- Aravot.am-ին  պարզաբանեց պարոն Սուրենյանցը՝ չմանրամասնելով ինչ համաձայնության է տուժողի հետ  եկել, ու ովքեր են այլ անձինք, որոնց վստահելու արդյունքում հայտնվել է դատարանում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական առաջին նիստը հետաձգվեց մեղադրողի դատարան չներկայանալու պատճառով, եւ այն նշանակվեց վաղը՝ հոկտեմբերի 2-ին։

Պարոն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը քաղաքից չբացակայելու մասին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031