Ադրբեջանի Միլլի Մեջլիսը այսօր հայտարարություն է ընդունել Ռամիլ Սաֆարովի ներման առիթով Եվրամիության խորհրդարանի ընդունած բանաձևի և ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում նույնանման հարցի քննարկում նախատեսելու դեմ:
Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հաղորդում է նաև, որ հայտարարության տեքստում նշված է. «Սա երկակի ստանդարտներ կիրառելու՝ Եվրոպայի մոտեցման արդյունք է: Ադրբեջանի նկատմամբ միջազգային կազմակերպությունների կողմնակալ դիրքորոշումը բացասաբար է ազդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա»: Ասվում է նաև, թե «1983թ. Ֆրանսիայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Կարապետյանին ազատելուց հետո, նրանք դաժանություն ցուցաբերեցին հայ-ադրբեջանական բախումներում»:
Ավելացնենք, որ Վարուժան Կարապետյանին ներում է շնորհել Ֆրանսիան և արտաքսել Հայաստան 2001թ, երբ նա արդեն 18 տարի պատիժ էր կրել, իսկ զինադադարից անցել էր 7 տարի: Բացի այդ, նրա գործողությունների պատասխանատվությունը ստանձնել էր ԱՍԱԼԱ խմբավորումը, որը որևէ առնչություն չուներ Խորհրդային Հայաստանի հետ, իսկ Հայաստանի Հանրապետությունը 1983թ. պարզապես գոյություն չուներ:
Կարդացեք նաև
Սաֆարովի գործը ԵԽԽՎ-ում կքննարկվի հոկտեմբերի 4-ին: