Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Կարող է Օսկանյանը մեղադրյալի կարգավիճակից դուրս գա, ինչ որ մի ուրիշը մեղադրվի»

Հոկտեմբեր 01,2012 22:03

«Գիտեք, սա դատարան չի, որ մի կողմը մեղադրի, մյուս կողմը պաշտպանվի կամ չպաշտպանվի: Սա ընդամենը Ազգային ժողով է, որը կարծում եմ, պիտի որոշի՝  հնարավորություն տալի՞ս է, որպեսզի որպես մեղադրյալ պարոն Օսկանյանը քննչական ամբողջ պրոցեսներին մասնակցի: Մնացածը դատախազության եւ դատարանի գործն է: Այդ բոլոր փաստարկները, ինչը որ ներկայացրեց պարոն Օսկանյանը, դեռեւս մեզանից որեւէ մեկը չի ասել, որ մեղադրում ենք պարոն Օսկանյանին: Նաեւ միջնորդագիրը դա չի ասում՚: Ասում է՝ մեղադրանքներ կան, քննություն պիտի անցկացվի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսպիսի տեսակետ հայտնեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի մասին:

Մենք ճշտեցինք ՝ այսինքն, դուք անձամբ կո՞ղմ եք քվեարկելու, նա պատասխանեց. «Քվեարկությունը գաղտնի ու փակ է, բայց սկզբունքի մասին ասեմ՝ վերջին հաշվով չի կարելի խնդիրը այդպես առկախ թողնել: Միջնորդողն ասի, որ դու մեղավոր ես, պաշտպանվողն ասի, որ ես անմեղ եմ: Հասարակությունը դրան չի սպասում: Մեղադրողը պիտի փորձի իր մեղադրանքը մինչեւ վերջ հիմնավորել եւ մեղադրվողը պիտի փորձի ասել, որ իրոք ինքն ազնիվ է: Կարող է ամբողջ քննության հետեւում Օսկանյանը մեղադրյալի կարգավիճակից դուրս գա, ինչ որ մի ուրիշը մեղադրվի»:

Մեր դիտարկմանը, որ Վարդան Օսկանյանը խիստ վիրավորված էր իշխանությունների այս վերաբերմունքից, տեղի՞ն է նրա վիրավորանքը, Գալուստ Սահակյանը չպատասխանեց: Փոխարենը հիշեց սա. «Իմիջիայլոց, ասեմ, որ նրանք, ովքեր այսօր ասում են՝ ոչ, անձեռնմխելիությունից մի զրկեք, տարիներ շարունակ ասում էին պատգամավորի անձեռնմխելիությունը հանենք: Այսօր ապացուցելու եկավ, որ չի կարելի հանել»: Հարցին՝ նրանք, ովքեր այսօր բոցաշունչ ելույթներ էին ունենում հնարավո՞ր է քվեարկության ժամանակ Վարդան Օսկանյանի կողքին չկանգնեն, նա պատասխանեց. «Խնդիրը դա չէ` կկանգնե՞ն, թե՞ չեն  կանգնի: Խնդիրն այն է, որ Սահմանադրությունը ճիշտ է որոշել, որ պատգամավորի անձեռնմխելիությունը պիտի ապահովել, որպեսզի նման դեպքերում բացեր չմնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031