Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձորցի երիտասարդներն իրենց ուժերը փորձեցին «Սլեքլայն» մարզաձեւում

Հոկտեմբեր 01,2012 21:49

Զգուշությամբ կանգնելով ծառին ամրացված հազիվ մեկ ոտաչափ  պարանի վրա`վանաձորցի 21-ամյա Մետաքսյա Համբարյանը փորձում է երկու ձեռքով պահել հավասարակշռությունն ու  որքան  հնարավոր է գետնից կտրված մնալ:

Սակայն շուտով պարանի դողոցները ավելանում են, ու Մետաքսյան ստիպված ցած է իջնում:

Վանաձորցի աղջիկը մեկն է այն երիտասարդներից, ով առանց երկմտելու որոշել է մարմնի ճկունությունը մարզել  «Սլեքլայն» մարզաձեւում:

Այսուհետ լոռեցի երիտասարդները կարող են իրենց ազատ ժամանակը ակտիվ անցկացնել:

Շաբաթական երկու օր «Սլեքլայն» մարզաձեւը կայցելի Վանաձոր համայնք, մեկական օր էլ Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի քաղաքներ:

Նախաձեռնությունն Lori Travel Club –  ինն է: Ծրագրի իրականացմանը օժանդակել են Երիտասարդական բանկն ու Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիան:

«Սա որոշ չափով կխթանի մարզի երիտասարդների ակտիվությանը, նրանց ժամանցի կազմակերպմանը»,-ասում է   Lori Travel Club-ի հիմնադիր նախագահ Գեւորգ Վարդանյանը:

«Ողջունելի է, շատ տպավորված եմ, ճիշտ է , առաջին փորձս այդքան էլ հաջողություն չունեցավ, սակայն պարապմունքները կօգնեն, որ կարողանամ պարանի վրա առանց ոտքի դողալու կանգել, հետագայում նաեւ որոշ համարներ պատրաստել: Սա եւս մեկ առիթ է ակտիվացնելու երիտասարդներիս, մեր առօրյան հետաքրքիր դարձնելու»,-իր տպավորություններ է կիսում Մետաքսյա Համբարյանը` նկատելով, որ ժամանակն է մի փոքր էլ ուշադրությունը Երեւանից տեղափոխել մարզերի երիտասարդների վրա:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031