Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում Լևոն Զուրաբյանը գրել է Մարտի 1-ի և խնդրի նկատմամբ ՀՀ իշխանությունների անտարբերության մասին

Հոկտեմբեր 01,2012 20:53

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին գրավոր հարց է ուղղել Մարտի 1-ի վերաբերյալ:

Լ. Զուրաբյանը գրել է, որ 2008-ին ՀՀ իշխանությունները ուժ են գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնք բողոքում էին՝ ընդդեմ կեղծված ընտրությունների: Հարձակման պատճառով զոհվեց 10 մարդ, մյուսները վիրավորվեցին: Պարոն Զուրաբյանը հղում է կատարել ԵԽԽՎ 1609 (2008թ.) բանաձեւին, որով նախատեսված է մարտի 1-ի դեպքերի անկախ, թափանցիկ, վստահելի քնննություն:

Այնուհետև Լ.Զուրաբյանը վկայակոչել է նաև 1837 բանաձեւը, որով ԵԽԽՎ-ն իր մտահգությունն էր հայտնում մարտի 1-ին զոհված 10 անձի գործի քննության արդյունքների սղության առումով: Լ. Զուրաբյանը նաև նշել է, որ ՀՀ իշխանությունները անուշադրության են մատնել կոչերը, որոնք սահմանված են 1837 բանաձեւով և հասարակությանը չեն ներկայացրել որևէ արժանահավատ  զեկույց այն մասին, թե ինչու իրենք չեն հաջողել ներկայացնել այն անձին, ով պատասխանատու է մարտի 1-ի տասը զոհերի համար:

Լ. Զուրաբյանը նկատել է, թե այսքանից հետո այժմ ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները ներգրավված են սպանությունների մեջ, քանի որ ցանկացած վստահելի հետաքննություն կարող էր բացահայտել նրանց ուղղակի պատասխանատվությունը նշված ողբերգության հետ:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամը հետաքրքրվել է, թե Նախարարների խորհուրդն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ ստիպելու համար  ՀՀ իշխանություններին  ստանձնել մարտի 1-ի ողբերգության պատասխանատվությունը:

Նախարարների խորհրդի կողմից տրվել է հետևյալ պատասխանը. «ՀՀ-ի պարտավորությունների մոնիտորինգի ժամանակ ՀՀ իշխանությունների կողմից Մարտի 1-ի հարցը բարձրացվեց 2008-ի ապրիլի և 2009-ի նոյեմբերի այցերի ժամանակ: Այս հանդիպումների ժամանակ ընդգծվել է ջանասիրությունն ու կամքը իրականացնել ամբողջական և թափանցիկ հետաքննություն մարտի 1-ի 10 զոհերի սպանության հանգամանքները բացահայտելու համար: Նշվել է, որ դա կօգնի ամոքել վերքերը և ստեղծել վստահության վրա հիմնված քաղաքական մթնոլորտ: Եվ հաշվի առնելով առաջիկա նախագահական ընտրությունները՝ նշվածի ապահովումը մեծ կարևորություն ունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031