ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին ՊԲ արևելյան ուղղությամբ անցկացված զորավարժության մարտական հրաձգության փուլի ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում զոհվել է 1985թ. ծնված զինապարտ նռնակաձիգ, շարքային Գարիկ Յակովի Ղազարյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը և բանակի ողջ անձնակազմը խորապես ցավակցում է Գարիկ Յակովի Ղազարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին ու կիսում նրանց ծանր վիշտը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին