«Բալկանս» լրատվականը, հիմնվելով Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը, գրում է, որ նույն կառույցի նախարար Նեբոյշա Կալուջեռովիչը Նյու Յորքում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Կալուջեռովիչն ու Նալաբանդյանը քննարկել են երկու երկրների հարաբերությունները բարելավելու կոնկրետ եղանակներ, մասնավորապես նշվել է քաղաքական երկխոսությունը ակտիվացնելու անհրաժեշտությունը: Ինչպես նաև քննարկվել է տուրիզմի, մշակութային և կրթական երկկողմանի համագործակցությունը ընդլայնելու և երկու երկրների գործարարների ավելի դինամիկ փոխգործակցությանը նպաստելու հարցերը: Նախարարները համաձայնվել են, որ փոխըմբռնամ հուշագիր ստորագրելը կմեծացնի համագործակցության շրջանակը: