Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞վ է ստում. Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Քոքոբելյանը

Հոկտեմբեր 01,2012 18:26

«Պայմանավորվածություն չի եղել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը վայր պիտի դնեն իրենց մանդատները»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատների» խոսնակ Անժելա Խաչատրյանը:

Հիշեցնենք,  «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հայտարարել է, որ երկու կուսակցությունների ղեկավարները պայմանավորվել են ցած դնել կամ ուղղակի չվերցնել մանդատները: Սակայն խոսնակի խոսքով` իրենց կուսակցության վարչությունը նման հարց չի քննարկել:

«Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` ինչպես վարվել իր մանդատի հետ: Գոյություն ունի հասարակության որոշում, գոյություն ունի ժողովրդի որոշում, ժողովրդի կողմից վստահված ձայները վայր դնելը այդքան հեշտ չէ անել» ,-ասաց Խաչատրյանը:

«Մենք նույնիսկ դեմ ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վայր դնի իր մանդատը»,-հավելեց կուսակցության խոսնակը:

Խոսնակի տեղեկացմամբ` «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը բուժման նպատակով արտերկրում է: Մի քանի օրից նա կվերադառնա, և Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով`  պարզաբանումներ կտա «ժառանգության» առաջնորդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031