8-ամյա փոքրիկ Լիզա Կլարկին կարելի է համարել աշխարհի ամենաչար երեխան, քանի որ նա ոչ մի ջանք չի խնայում հերթական անգամ անհագստացնելու, զայրացնելու ծնողներին` իր ամենատարբեր չարաճճիություններով: Ներկայացնենք դրանցից մի քանիսը. ծնողների գնած նոր մեքենայի վրա դանակով գրել է «Լվա ինձ». 167 միջքաղաքային զանգ է արել Սպիտակ տուն՝ պահանջելով հեռախոսի մոտ կանչել Բիլլ Քլինտոնի աղջկան, ծնողների հետ հանգստի մեկնելուց առաջ անջատել է մթերքներով լի սառնարանը, իրեն հյուր եկած լրագրողի գրպանը դրել խաղալիքը և բղավել, որ նա ուզում էր գողանալ, 5 հատ 100 դոլարանոց թղթադրամներով մոմ պատրաստել, մկրատով կտրել է շան պոչը և կուրացրել է երկու կատուների:
27-ամյա Լաուրա Հադլենդը 9852 տապակած տոստերից ստեղծել է իր սկեսրոջ դիմանկարը։
Աշխարհում ամենամեծ բերանը Անգոլացի Ֆրանցիսկո Դոմինգո Ժոակիմինն է, ով կարողանում է այն ձգել մինչեւ 17 սմ։
1976 թվականին «Apple I» համակարգիչը թողարկելու համար Ջոբսը վաճառեց իր սիրելի «Volkswagen»-ը, իսկ Վոզնյակը՝ իր հաշվարկիչ HP-65-ը: