Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. Կքվեարկենք այն տոնայնությամբ, ինչ տոնայնությամբ ես խոսեցի»

Հոկտեմբեր 01,2012 17:56

«Ամեն ինչ պիտի անել, որ այս ամբիոնը վրեժի ամբիոն չդառնա«,- այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը, երբ քննարկվում է Վարդան Օսկանյանի՝ անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը:

Գալուստ Սահակյանի խոսքերով՝ «Թերթերից մեկն էլ կգրի՝ էնպես խոսեցինք, որ իշխանությունները խառնվեցին իրար: Այստեղ կոնկրետ փաստարկվում է՝ որպես մեղադրյալ պարոն Օսկանյանին քննության պրոցեսներին ընդգրկելը: Ասացին՝ այստեղ էլ «մեղավորներ» կան: Այստեղ մեղավորներ չկան: Եթե նույնիսկ գործառույթ սկսվի, ոչ ոք չի ասում, որ պարոն Օսկանյանը մեղավոր է: Մենք պիտի հնարավորություն տանք պարոն Օսկանյանին, որ ապացուցի իր անմեղությունը: Մենք իրավունք չունենք մտածենք, թե որ կողմն է ճիշտ, որ կողմն է սխալ: Այստեղ դատարան չի, դատախազություն չի: Մենք պետք է հավատանք եւ պարոն Օսկանյանին եւ դատախազի միջնորդությանը: Մենք ավելի դաժան իրավիճակում ենք հայտնվել, երբ անհրաժեշտ է եղել կալանավորման որոշում կայացնել: Հնարավորություն տվեք պարոն Օսկանյանին, որ իր անմեղությունը ապացուցի հանրության առաջ: Մենք կքվեարկենք այն տոնայնությամբ, ինչ տոնայնությամբ ես խոսեցի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031