ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը կոչ արեց պատգամավորներին իրենք իրենց չխաբել ու չկարծել, թե Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելով՝ հնարավորություն են նրան տալու ապացուցել իր անմեղությունը: Ըստ նրա, մեծամասնությունները փոխվելու սովորություն ունեն ու վաղը ամեն մեկը պատասխան է տալու ու մտածելու է՝ ճի՞շտ արեցի , որ Օսկանյանին հանձնեցին. «Առջեւում նախագահական ընտրություններն են: Եկեք մտածենք՝ այս քայլով թուլացնո՞ւմ ենք լարվածությունը, այս քայլերով հանդուրժողականությա՞ն, թե՞ անհանդուրժողականության մթնոլորտ ենք սկսելու: Ինչպես ասել է ՀՀ նախագահը՝ կուսակցությունը ոհմակ չէ: ՀՅԴ-ի համար այս հարցը հստակ է՝ մենք չենք հանձնելու մեր գործընկերոջը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ