Իվանիշվիլիի կողմնակիցները մեղադրում են նախագահ Սահակաշվիլիին բռնապետի վերածվելու մեջ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի համաձայն, երկրում երկուշաբթի օրն անցկացվող խորհրդարանական ընտրությունները բախտորոշ կլինեն երկրի ապագայի համար:
Երկրում այսօր մեկնարկած խորհրդարանական ընտրություններում որոշվելու է խորհրդարանի 150 տեղերի ճակատագիրը: Ընտրություններից առաջ փոփոխություններ են մտցվել երկրի սահմանադրության մեջ, որոնց համաձայն երկրի վարչապետին են տրվել այն լիազորությունների մեծ մասը, որոնք այժմ ունի նախագահը: Խորհրդարանը վարչապետ կընտրի գալիք տարի՝ Միխեիլ Սահակաշվիլիի նախագահական երկրորդ և վերջին ժամկետը լրանալուց հետո:
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում նախագահ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մրցակցում է ռուսաստանամետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից հիմնադրված «Վրացական երազանք» դաշինքի հետ:
Կարդացեք նաև
Նախագահ Սահակաշվիլին պնդում է, որ «Վրացական երազանք»-ի հաղթանակն ու երկրի վարչապետի պաշտոնում Իվանիշվիլիին ընտրելը կհեռացնի Վրաստանին արևմուտքից և կվերադարձնի երկիրը Ռուսաստանի ազդեցության ներքո: Իվանիշվիլին կտրականապես հերքում է նման կարծիքները:
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցներն իրենց հերթին մեղադրում են նախագահ Սահակաշվիլիին բռնապետի վերածվելու մեջ՝ մեղադրելով վերջինին Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողություն վերահաստատելու նպատակով 2008 թվականի կարճատև պատերազմ հրահրելու մեջ:
Նախագահ Սահակաշվիլիի նախընտրական արշավին, բացի այդ, մեծ վնաս է հասցրել անցյալ շաբաթ բանտի պահակների կողմից բանտարկյալների նկատմամբ կիրառվող ծեծի և բռնաբարությունների իրականացման մասին հրապարակված տեսանյութերը:
Վրաստանում երկուշաբթի օրն անցկացվող ընտրություններին մասնակցում է միջազգային 51 հազար դիտորդ:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»