Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է ՀՀԿ մարզերի երիտասարդական կազմակերպությունների ֆուտբոլի գավաթի մրցաշարը՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին:
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցան միջմարզային առաջին խաղերը. Կապան-Եղեգնաձոր խաղն ավարտվեց 0:1, իսկ Սպիտակ-Գյումրին՝ 1:1 հաշվով:
Կարդացեք նաև
Մրցաշարը տևելու է մինչև նոյեմբեր, և միմյանց հետ մրցելու են ներմարզային առաջնությունում հաղթած մեկական թիմեր:
Ֆուտբոլի գավաթի մրցաշարն ավանդական բնույթ է կրում, և նպատակն է բարձրացնել ՀՀԿ մարզային երիտասարդական կառույցների ակտիվությունը, ինչպես նաև՝ երիտասարդության շրջանում քարոզել առողջ ապրելակերպ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն