Լրահոս
Օրվա լրահոսը

Օրհուսի կոմիտեի որոշմամբ, Հայաստանի նախագահին, վարչապետին ու արտգործնախարարին ստիպելու են կատարել միջազգային պարտավորությունները

Հոկտեմբեր 01,2012 16:57

 Թեղուտի շահագործման թույլտվությունները դատական կարգով Հայաստանում վիճարկելու հնարավորությունից զրկված հ/կ-ները օրեր առաջ հարցը քննարկել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովում:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանի պատմելով, հանձնաժողովում հարցը քննարկվել է սեպտեմբերի 25-ին՝ քաղաքացիական նախաձեռնության անդամների, բնապահպանության նախարարության եւ Թեղուտը շահագործող ընկերության՝ «Վալլեքս »-ի իրավաբանի մասնակցությամբ: Վերջինս էլ, ըստ նախաձեռնության անդամի, հանդես է եկել պետության անունից. «Պետությունը չի կարող ներկայացվել մասնավոր առեւտրային ընկերության կողմից, բայց այս դեպքում պետությունը հրավիրել էր, որ իր հետ միասին Հայաստանը ներկայացներ այդ հանքարդյունաբերող ընկերության ներկայացուցիչը: Սա արդեն կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում է, ու մենք բարձրացրինք այս հարցը կոմիտեի առաջ, նրանք էլ խոստացան հարցին պաշտոնական լուծում տալ»:

Ա. Գրիգորյանի խոսքերով, Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն Թեղուտի շահագործման թույլտվությունները դատական կարգով Հայաստանում վիճարկելու հնարավորությունից իրենց զրկելու փաստի առիթով դեկտեմբերին որոշում կընդունի: Նա կարծում է, որ կոմիտեի որոշումը Հայաստանի կառավարության կողմից հերթական անգամ Օրհուսի կոնվենցիան խախտելու արձանագրում է լինելու:

Մեր հարցին, թե ինչ է քաղաքացիական նախաձեռնությանը տալու այդ որոշումը, Ա. Գրիգորյանն ասաց. «Միջազգային պարտավորությունների իրականացման համար նախագահը, վարչապետը եւ արտաքին գործերի նախարարը անմիջական պատասխանատվութուն են կրում: Մեր ձեռքին է լինելու փաստաթուղթ , որով այդ պաշտոնյաներին ստիպելու ենք ՝ կատարեն միջազգային պարտավորություններից բխող իրենց պարտականությունները»:

Հանդիպման վերաբերյալ բնապահպանության նախարարության մեկնաբանությունը կներկայացնենք առաջիկայում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031