Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտեմ Հարությունյան «Գրողների միության ներքնահարկից պետք է հանել կեղտոտ ներքնազգեստը՝ «Օմեգա» ստրիպտիզանոցը» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2012 16:30

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանն անդրադարձավ Գրողների միության՝ Տերյան փողոցում գտնվող բնակելի շենքի ներքնահարկի «Օմեգա» ակումբին: «Վանո Սիրադեղյանի ժամանակ ստրիպտիզը խցկեցին շենքի տակ: 8 նկուղային հարկ, որոնցից մեկը ինձ էր պատկանում, օլիգարխներն առանց ասելու հափշտակեցին, եւ կապտած մարմիններով ռուս աղջիկները, հոգնած սեքսուալ կյանքի ահավոր գահավիժումներից, հայտնվեցին հայ բդեշխների աչքի առաջ: Նրանք էլ այնպես են ագահաբար զննում, կարծես կին եւ երեխաներ չունեն: Իսկ ակումբից եկող դղրդոցը կարծես ազգային ոգու շարունակությունը լինի՝ պադվալային հարկում»,-ասաց Հարությունյանը:

Նա հավելեց, որ դիմել է վարչապես Տիգրան Սարգսյանին, սակայն վերջինիս հետ հանդիպումը տապալվել է. «Դիմեցի քաղաքապետ Կարապետյանին, հետո՝ Մարգարյանին, որին Սերժ Սարգսյանն ասաց՝ «տղա ջան, այստեղ խանութ մի դիր, այս հատվածը Երեւանի թոքերն են»: Խանութները հանեցին, բայց առ այսօր «Օմեգան» շարունակում է իր ցնծագին հաղթարշավը բնակիչների դեմ: Մի երաժիշտ կա, որ միշտ ականջներին «աբալոչկա-բամբալոչկա» բարձեր է դնում, որովհետեւ այնպիսի դղրդոց է…սա ողբերգություն է: Գրողների միության ներքնահարկից պետք է հանել կեղտոտ ներքնազգեստը՝ «Օմեգա» ստրիպտիզանոցը»:

[/video]

Արտեմ Հարությունյանի խոսքով՝ ակումբ են այցելում երեսներին «պուդրի» քսած պարսիկներ. «Չար լեզուներն ասում են, որ ակումբում կան հատուկ կարմիր սենյակներ, որտեղ պարսիկներին հրամցնում են Ռուսաստանից նոր բերված կանացի ֆիգուրներ: Ես «փլեյբոյի» տեսքով մտա «Օմեգա», ասացի՝ այսօր ինչ կա ծրագրում, իրենք էլ ասացին՝ «արա, էս են գրողն ա կլյաուզնիկ»: Իջեցրին ինձ առաջին հարկ, երկու մետրոնոց ռուս եկավ եւ կիսագնդերը շարժելով՝ սկսեց իր պարը: Երեւի՝ այդ ձողի վրա պտտվելուց էներգիա են ստանում»:

[/video]

Բանաստեղծին նաեւ մտահոգում է այն հարցը, որ դպրոցականներն անցնում են ակումբի կողքով եւ հայտնաբերում, որ կինը միայն գլխաշոր չի կապում, այլեւ բարեմասնություններ ունի. «Ժամանակին մերկապարուհիների նկարներով պաստառները դնում էին փողոցի մայթին»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031