Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օսկանյանը բացատրություններ է տալիս. «Ես չեմ ուզեցել ունենալ որեւէ բիզնես, իմ աչքը կուշտ է, ատկատներից չեմ օգտվել»

Հոկտեմբեր 01,2012 16:22

ԱԺ-ում Վարդան Օսկանյանը բացատրություններ է տալիս՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցի հետ կապված: Նրա խոսքերով՝ «Կարմիր թելի նման գնում է՝ ինչի՞ Օսկանյանն այդ փողերն իր մոտ է պահել եւ որ Օսկանյանն այն օգտագործել է իր անձնական նպատակների համար: Հիմնադրամը երկու տեսակի գումար է ստացել: Մեկը՝ անմիջապես հիմնադրամին, մյուսը՝ իմ միջոցով: Սա Հանթսմանների նպատակն է եղել, որ գումարի մի մասը մնա Օսկանյանի տրամադրության տակ: Կորյուն Նահապետյանը կարդաց: Հանթսմանների վերահաստատումը այդ հարցը միանգամից հանում է: Ինչո՞ւ Օսկանյանի մոտ: Այդ հարցը հստակ է՝ իր հայեցողությամբ՝ առանց ժամկետների, այսինքն՝ 5 տարվա ընթացքում: Շարունակությունը նայեք՝ մենք գիտենք, ի պահ է տրվել այդ փողերը եւ շարունակում է պահել: Ես վստահեցնում եմ, որ ստորագրությունները կան, կասկած չի կարող լինել: «Սիվիլիթասի» հին աշխատակիցները նշում են՝ մենք գիտեինք, որ գումարը Օսկանյանի մոտ է, նորն ասում է, որ գիտենք, որ Օսկանյանի հաշվին այսքան գումար է փոխանցվել: Ուստի թե ինչու է գումարը Օսկանյանի մոտ մնացել՝ պետք է հարցը դուրս հաներ:

Ես բանկից վերցրել եմ տեղեկանքը՝ Հանթսմանի՝ գումարը փոխանցելուց մի օր առաջ՝ 410 հազար դոլար ենք ունեցել ՎՏԲ բանկում ես եւ տիկինս՝ Նանին: Նյու Յորքի բանկից մեր անձնական ընտանեկան միջոցներից փոխանցվել է 40 հազար դոլար: Մենք այդ բանկում ունեցել ենք 780 հազար դոլար: Խնդրեմ ասեք, մենք ինչպե՞ս կարող ենք այդ գումարները ծախսած լինել: Միջինը 25-30, 40-50 ամսական «Սիվիլիթաս» հիմնադրամը ծախս է ունեցել, եւ ես փոխանցումները բոլոր արել եմ: Որ ասում են՝ Օսկանյանի անունով են տրվել այդ փողերը: Պարոն Հովսեփյան, դուք կարծում եք..եթե մարդը գող չի, ավազակ չի, իր շարժումները այնպես չի լինում, որ իր ամեն մի քայլը թաքցնի: Չենք մտածել, պարոն դատախազ: Բանկի աշխատակիցը հարցնում է՝ փոխանցումը որ արվում է՝ ի՞նչ գրենք, ասի՝ չգիտեմ, մի բան գրեք: Ի՞նչ է, սա ինչ-որ քրեական հա՞րց է: Առավել եւս ես նաեւ տեղեկանք եմ տվել: Բայց ես խորհրդի հետ խորհրդակցել եմ, որոշել եմ ավանդ դնել»:

Նա պատմեց, որ փող է տվել, որովհետեւ «Սիվիլիթասը» տեղափոխվում էր, փողի կարիք ուներ ու որպեսզի ավանդի տոկոսները չկորցնեն, 90 հազար է տվել՝ իր անձնական հաշիվներից. «Պարոն դատախազ, բողոք չկա: Հանթսմանն ասում է՝ մենք այդպես ենք ուզել: «Սիվիլիթասն» ասում է՝ այդպես էլ պիտի լիներ: Սա փոթորիկ է ոչ միայն փոքր բաժակի մեջ, սա նույնիսկ փոթորիկ է՝ մատնոցի մեջ: 10 տարվա արտգործնախարարին բերել են այստեղ, այսպիսի հարցադրումնե՞ր եք անում: Մենք կարծես վերադարձել ենք՝ 1937 թվական, կարծես ստալինյան ռեժիմով ենք առաջնորդվում՝ մարդ լինի՝ հոդված կգտնենք: Այդ դեպքում կարծես թե գտել են մարդ՝ հոդված չեն գտնում: Ես չեմ ուզեցել ունենալ որեւէ բիզնես: Իմ աչքը կուշտ է: Ես այս երկրից փող չեմ տարել, ատկատներից չեմ օգտվել»: Պարոն Օսկանյանը նաեւ նշեց, որ ԱԺ նիստերի դահլիճում բոլոր նստածներն էլ հոգու խորքում գիտեն, որ իրեն հետապնդում են՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031