Հոկտեմբերի 1-ի առավոտյան` հաստատելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագիծը, Վեհաժողովը որոշեց հոկտեմբերի 4-ի քննարկումներում նախատեսված «Քննարկում ընթացիկ հարցերի շուրջ» բաժնում ընդգրկել «Սաֆարովի գործը»:
Այս մասին հաղորդում է Եվրախորհրդի պաշտոնական կայքէջը: Հարցն այդպես էլ ձևակերպված է օրակարգում՝ «Սաֆարովի գործը»: Դա այդ օրը քննարկելիք 21-րդ օրակարգային հարցն է: