Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոնգրեսական Շերմանը ողջունել է Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի սպասվող բացումը

Հոկտեմբեր 01,2012 16:00

Կոնգրեսական Բրեդ Շերման (արխիվային լուսանկար)

Կոնգրեսականն իր ուղերձում կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել Հայաստանին և Արցախին ուղղված սառնալիքները

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ավագ անդամ, Կալիֆորնիա նահանգի դեմոկրատ Բրեդ Շերմանը ողջունել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում օդանավակայանի սպասվող բացումը:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, կոնգրեսականը նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին բռնություններ չկիրառել Արցախ ուղևորվող թռիչքների նկատմամբ:

«Օդանավակայանի բացումը վկայություն է բարգավաճման և խաղաղության Լեռնային Ղարաբաղի ցանկության մասին: Ես շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ստեփանակերտում օդանավակայանի տպավորիչ վերանորոգման և մոտալուտ վերաբացման կապակցությամբ», – ասում է կոնգրեսականը՝ շեշտելով. «Ուղիղ օդային կապը Երևանի հետ կնպաստի իր ժողովրդի համար առավել պայծառ ապագա կառուցելու Լեռնային Ղաբաղի ջանքերին»:

«Գիտեմ, որ օդանավակայանի բացումը մի քանի անգամ հետաձգվել է, իսկ Ադրբեջանի պաշտոնյաները հնչեցրել են Լեռնային Ղարաբաղ ուղևորվող օդանավերը խփելու սպառնալիքներ: Չնայած այս սպառնալիքների՝ Լեռնային Ղարաբաղը հաստատակամ է մնացել», – նշում է կոնգրեսականը:

«Ես հորդորել եմ ԱՄՆ -ի կառավարությունը դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, զենքի փոխանցումները և նվազեցնել Ադրբեջանի զինված ուժերի հետ առկա հարաբերությունները: Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բարելավելուց առաջ Ադրբեջանի կառավարությունը պետք է երաշխավորի, որ Արցախ ուղևորվող թռիչքների նկատմամբ չի կիրառվելու որևէ բռնություն, դադարեցնի այլ սպառնալիքները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և արդարադատության ձեռքը հանձնի մարդասպան Ռամիլ Սաֆարովին», – եզրափակում է իր հայտարարությունը կոնգրեսական Բրեդ Շերմանը:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031