Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Policy Mic. «ԱՄՆ-ի հայ համայնքը նախագահի թեկնածուներից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»

Հոկտեմբեր 01,2012 15:36

«Փոլիսի միք»-ը գրում է, որ հայերի ցեղասպանության ժամանակ ԱՄՆ-ն ամենաակտիվն էր աջակցում տանջանքներ կրած հայերին, ավելի քան  130,000 հայ որբերի է ապաստան տրվել ամերիկյան որբանոցներում, որոնք ստեղծվել էին Հայաստանում, Հունաստանում, Կիպրոսում և այլուր: Նախագահ Վուդրո Վիլսոնն ու Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն անձնապես համակարգում էին օգնության գործունեությունը:

Թերթը գրում է՝ պարադոքսն այն է, որ Սլովակիայի պես պետությունը, որը նույնիսկ գոյություն չուներ 1915-ին և կամ Վենեսուելան, որն այդքան էլ ժողովրդավար չէ, դիմադրել են Թուրքիայի ճնշմանը և ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ-ն, որն օգնում էր հայերին, հիմա անորոշ դիրք է գրավել:

Թերթը տեղեկացնում է, որ Ամերիկայի «Հայ Դատ»-ի հանձնախումբը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Բարաք Օբամային և Միթ Ռոմնիին, որպեսզի հստակեցնեն իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:

Թերթը գրում է, որ Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ և «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը նախագահ Օբամային 30 օր ժամանակ է տվել, որ նա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը
կատարի, հակառակ դեպքում հայ համայնքը երկրորդ անգամ չի ընտրի նրան:

 

 


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031