Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Հանթսմանները գումարը տվել են Վարդան Օսկանյանին ի պահ»

Հոկտեմբեր 01,2012 15:34

ԱԺ-ում շարունակվում է ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը: ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար կարդաց մի գրություն, ըստ որի, Հանթսմանները գումարը տվել են Վարդան Օսկանյանին ի պահ եւ որեւէ բան նշված չէ, որ նա չէր կարող ծախսել այդ գումարը:

Աղվան Հովսեփյանի բացատրելով՝ «Գրության մեջ Հանթսմանները չեն բացառել նախկին պայմանագիրը, որը կնքվել է այդ գումարների ծախսման շարժի հետ կապված: Նրանք պնդում են, որ այդ գումարները տրամադրել են «Սիվիլիթաս» հիմնադրամին՝ բարեգործություն անելու նպատակով, բայց՝ Վարդան Օսկանյանի միջոցով: Այսինքն՝ նրան վստահել են: Նամակում ամենեւին չկա հիշատակում այն մասին, որ Վարդան Օսկանյանը կարող էր այդ գումարն օգտագործել՝ աձնական նպատակների համար: Պարոն Օսկանյանի՝ մեզ տրամադրած փաստաթղթերից երեւում է, որ մի դեպքում 40 հազար դոլար, մյուս դեպքում՝ 7 մլն դրամ տվել է «Սիվիլիթասին»՝ որպես փոխառություն՝ փոխանակ «Սիվիլիթասի» փողը տա, որը Հանթսմանները փոխանցել են իրեն»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի շարք հարցադրումներ ուներ. «Քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի համաձայն՝ նախատեսված են առիթները՝ ո՞ր առիթով է այս գործը եղել: Եթե հարուցվում է քրգործ, միջոցներ են ձեռնարկվում՝ հանցագործությունը կանխելու համար: Ի՞նչ է արել հետաքննող մարմինը, որ չլինի սա, երեւում է, որ հանգիստ սպասել է: Երեւում է, որ ըստ Հանթսմանների ներկայացուցչի հանձնարարության, փոխանցվել է գումարի մի մասը հիմնադրամի հաշվեհամարին, մնացած մասը՝ Օսկանյանին, այսինքն՝ կատարվել է հենց Հանթսմանների կամքը: Ի վերջո ի՞նչ է տալիս մեղադրյալի կարգավիճակը պարոն Օսկանյանին, եթե նա կարող է օգտվել իր բոլոր իրավունքներից»: Աղվան Հովսեփյանը պատասխանեց՝ առիթը ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ներկայացված գումարների շարժի մասին տվյալներն են՝ ազգային անվտանգությանը»: Ինչ վերաբերում է կանխելուն, ըստ գլխավոր դատախազի՝ «կանխելու այդտեղ որեւէ բան չկար՝ նախաքննության մարմնի կողմից»:

Այս պահին արդեն ելույթ է ունենում Վարդան Օսկանյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031