Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը գոհ է Հովիկ Աբրահամյանից

Հոկտեմբեր 01,2012 15:25

«Շնորհակալ եմ պատասխանի համար, որովհետեւ ես նախորդ անգամ գրավոր պատասխան չստացա: Վերջապես պատիվ ունեցա Սերժ Սարգսյանին ուղղված նամակին՝ պարոն Աբրահամյանի միջոցով իմ նամակի պատասխանը ստանալ: Եթե նախագահի պատվին ցածր է ինձ պատասխանել՝ դա իր գործն է»,- այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ իրեն բավարարե՞լ է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պատասխան նամակը:

Հովհաննիսյանը բայց հուզական, հռչակագրային, դոկլարատիվ պատասխան է ուզում. «Շարքային հայ մարդուն, ում քվեն մի քանի ամիս անց նորից պիտի խնդրեն, թող ասեն՝ ճի՞շտ է, թե՞ սխալ, որ նվազագույնը հինգհարյուր հանրային սեփականություն հանդիսացող շենքերի վրա կա մի կուսակցության զինանշան, տարբերանշան, լոզունգ՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունն է: Ճի՞շտ է, թե՝ սխալ, որ որեւէ գործող պաշտոնյա, կուսակցական որեւէ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ է: Ճի՞շտ է ուսուցիչներին, բուժաշխատողներին մասնակից դարձնել կուսակցական գործերին, փակել հիմնարկները եւ նրանց ուղարկել միտինգների եւ այլն: Այստեղ կուսակցական հարց չկա, այս հարցերը պատասխանի կարոտ են»:

Ընդհանրապես, Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է, որ իր շատ սովորական, շատ պարզ նամակների հարցով «տունտունիկ» են խաղում, ինչից բանախոսը ենթադրում է, որ փետրվարին մեզ սպասում են հերթական ոչ արդար եւ ոչ ազատ ընտրությունները:

Նրա համոզմամբ, Վարդան Օսկանյանի վերաբերյալ միջնորդությունը եվս մեկ ապացույց է, որ Հայաստանը նոր նախագահի կարիք ունի:

Նելի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031