Այսօր այդ մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» նախագահների միջեւ պայմանավորվածություն է եղել՝ պատգամավորական մանդատները չվերցնելու եւ ինչպես Հովհաննիսյանն ասաց, երիտասարդներին ճանապարհ տալու մասին: Քոքոբելյանը, սակայն, դեռ հապաղում է, ինչն էլ անհասկանալի եւ զարմանալի է Հովհաննիսյանի համար: Խաչատուր Քոքոբելյանը Հայաստանում չէ, վերադառնալուն պես Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում է այս եւ այլ հարակից հարցերի վերաբերյալ պատասխաններ, որից հետո էլ որոշում կկայացնի՝ նախագահական ընտրությունների հետ կապված:
Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, սա չի դիտարկում «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» կոալիցիայի պառակտում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ