«Դեյլի սթար» թերթը անդրադարձել է սիրիահայերի խնդրին՝ նշելով, որ թեև նրանք քաղաքական առումով չեզոք դիրք են գրավել, բայց այնուամենայնիվ մղվում են քաղաքացիական պատերազմի մեջ:
Թերթը գրում է, որ Հալեպի հայ բնակիչների և մեդիա ակտիվիստների հաղորդմամբ, որոշ քրիստոնյա խմբեր պատերազմում են քաղաքում: Որոշ աղբյուրներ թերթին հայտնել են, որ սիրիահայերի ղեկավարությունը հայ համայնքին զինելու կառավարության առաջարկը մերժել է, սակայն որոշ հայեր զինվում են կառավարության կողմից և միանում «ազգային կոմիտեներ» կոչվող իշխանամետ զորային խմբերին. «Ամեն տղայի, ով ցանկացել է միանալ ազգային կոմիտեներին, վճարել են մոտ 15,000 սիրիական ֆունտ ($22)»,- թերթին է հաղորդել Ջորջ անունով մի ակտիվիստ, որը հրաժարվել է ազգանվան հրապարակումից՝ ավելացնելով, որ մոտ 400 մարդ է միացել խմբին, – «Իշխանական ուժերը նրանց ասում են, որ ապստամբներին Թուրքիան է զինում, ու սա լավ հնարավորություն է վրեժ լուծելու համար»:
Կարդացեք նաև