Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգ. «Իմ խնդիրը «Բարգավաճ Հայաստանին» PR անելը չէ»

Հոկտեմբեր 01,2012 14:36

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն , սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը սեպտեմբերի 21-22-ը հարցում է անցկացրել՝ ում է տեսնում հանրային կարծիքը ՀՀ նախագահի միասնական թեկնածուի դերում: Այն անցկացվել է բոլոր մարզերի 1600 ընտրական իրավունք ունեցողների շրջանում՝ համաչափ ըստ սեռի, տարիքի, կրթության, բնակավայրի, որոնց գտնելու համար դիմել են 2650 հոգու, իսկ քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով նրանց 40%-ը չի մասնակցել հարցմանը:

Ըստ սոցիոլոգի, ակտիվ է ընտրողների 60 %-ը, մնացածը սպասում է այն թեժ պահին, երբ կլինեն հանրահավաքներ, ցույցեր եւ բուկլետներ. «Մարդկանց կարիքների մակարդակը շատ ցածր է՝ ծնունդ, հյուր գնալ, նվեր տալը մոռացվել է: Ունեւորների, հարուստների թվաքանակը նույնպես նվազ է, սակայն այնպիսիները կան, ովքեր հարսանյաց հանդեսների ժամանակ նորապսակներին «Bentley» են նվիրում: Հարցվածներն իրենց ընտանիքների նյութական վիճակը որակավորել են՝ 14,5 %-ը աղքատ, 84,5 %-համեստ, 0,9%-ը ունեւոր: Հասկանալի է, որ պայմանները բարենպաստ գնահատած 50%-ը պետք է գոհ լինի իշխանությունից, իսկ անբարենպաստ պայմաններում հայտնվածները պետք է մտահոգվեն ավելի «հարմար» նախագահական թեկնածուի մասին»:

Ընտրողների իշխանամետ հատվածը, հանրային կարծիքը ՀՀ նախագահի թեկնածու է տեսնում հետեւյալ գործիչներին.

Սերժ Սարգսյան՝ 33,5 %

Ռոբերտ Քոչարյան՝ 10,1 %

Արթուր Բաղդասարյան՝ 3,9 %

Այլ՝ 2,4 %:

Պրն Ադիբեկյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ տեղում է գտնվում, նա սպասում է, որ իրեն ազգովի, այսինքն՝ իշխանամետ եւ ընդդիմադիր դաշտերից հրավիրեն.

«Եթե Ծառուկյանը չառաջադրվի, նրա ձայների քանակը կբաժանվի 3 մասի՝ մի մասը Սերժ Սարգսյանին, մյուսը՝ Քոչարյանին, վերջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: Իդեալ նախագահին ամենամոտը եղել է եւ կմնա Րաֆֆի Հովհաննիսյանը: Ամեն մի թեկնածու էլ տեսնում է իրեն նախագահի տեղում, այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ թեկուզ 15 % կհավաքեն, եւ մեկն են հավաքում, ինքնասպան լինելու փոխարեն, նրանք ձեւացնում են, որ ոչ մի բան չի պատահել: Ամեն մեկը մտնում է ժողովրդի փրկարարի զգեստի մեջ եւ մոռանում է դուրս գալ: Իմ խնդիրը «Բարգավաճ Հայաստանին» PR անելը չէ, պարզապես ընտրողների միասնական մասը տեսնում է նրան»:

Քաղաքական ոլորտը ամենահարուստ սոցիալական ոլորտն է ՝ սպորտ, գիտություն, առուվաճառք, շուկա, պոդիում, ամեն ինչ է:

Aravot.am-ի հարցին, թե ինչ եք կարծում ՝2013 թվականին Հայաստանը նո՞ր նախագահ կունենա, սոցիոլոգը պատասխանեց. «Ես դժբախտաբար չեմ տեսնում ոչ մեկին: Ամեն ինչը կախված է նրանից, թե որքանով ընդդիմությունը կկարողանա մոբիլիզացնի իր ուժերը, եւ օբյեկտիվ նախադրյալներով, ընտրողների շրջանում առավել նախընտրելի թեկնածուն՝ Սերժ Սարգսյանն է»:

«Ես հայելի եմ, որի մեջ ամեն մեկը տեսնում է իրեն, փրկարաի դերի մեջ չպետք է մտնել: Հարցումները սկսել եմ ընտրություններից 6 ամիս առաջ, այստեղ խաղ չի կարող լինել, կարեւորը ժառանգականության խնդիրն է»,-եզրափակեց պրն Ադիբեկյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031