Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները դուրս են եկել հայկական ներկայացման ժամանակ

Հոկտեմբեր 01,2012 14:29

Սեպտեմբերի 3-9 Երեւանի պետական թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը եւ միջազգային ղեկավար Արթուր Ղուկասյանը մասնակցել են Ռումինիայում կայացած «Թատերական դպրոցների միջազգային փառատոն»-ին եւ «Թատերական դպրոցների համաշխարհային կոնֆերանս»-ին:

Այսօր Մշակույթի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Արմեն Մազմանյանը տեղեկացրեց, որ մասնակցության հիմնական նպատակներից մեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային կոնֆերանսը Հայաստան տեղափոխելն է: Իր խոսքով, այս գործընթացն այժմ բանակցային փուլում է:

Սեպտեմբերի 10-16-ը ԵԹԿՊԻ-ի ուսումնական թատրոնը «Մայրը» ներկայացումով մասնակցել է Բրեստում կայացած «Բելայա Վեժա 2012, Կլասիկա Պլյուս» թատերական փառատոնին: Նրանք այնտեղ արժանացել են «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Մազմանյանի կարծիքով` միգուցե շատ սենտիմենտալ է եղել, բայց այս վուլգար իրականության մեջ` տեղին է:
Ռեկտորի համոզմամբ` ներկայացումը հուզել է թե երեւանցիներին, թե Բրեստի հանդիսատեսին. «Առաջին ագամ էր, որ ուսանողները խաղում էին մասնագետների հետ: Հին, հոգնած փառատոն է, բայց Աստված նրան երկար կյանք տա: Երբ հանդիսատեսը վերջում չգնաց եւ 20-25 րոպե լաց լինելով ծափահարեց, ժյուրին հասկացավ, որ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը պետք է մեզ հանձնի: Ինձ համար ամենաթանկ նվերն էր: Շատ ուրախ եմ մեր աշակերտների համար, որ այդքան չարչարանքից հետո ստացան իրենց արժանի պատասխանը»:
Ինչպես ասաց ԵԹԿՊԻ-ի բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսոր Լալա Մնացականյանը` այս մի հաղթանակից բացի, եղել է եւս մեկ հաղթանակ. «Ներկայացման ավարտից հետո, երբ դերասանները դուրս են եկել գլուխ խոնարհելու, ադրբեջանցիները, դեմոնստրատիվ ձեւով, թողել եւ դուրս են եկել դահլիճից»:
Մնացականյանը ուրախ է, որ վերջապես ինստիտուտը վերածնեց ուսումնական թատրոն հասկացությունը: Իրենց տարիներին եղել է դա, բայց, չգիտես ինչու, վերացել է: Նա ասում է` դա նույնն է, ինչ ասենք թագավորը առանց թագի, այսինքն մենք բավարարվում էինք ներքին ներկայացումներով. «Երբ ուղարկեցինք մեր փորձը, նրանք զարմացել էին ու ասում էին` միայն եվրոպական երկրներում են այդպիսի փորձեր անում»:
Գլխավոր դերը պատրաստվել է մեկ ու կես ամսվա ընթացքում: Պրոֆեսորի խոսքով, այն շատ է պետք եղել իրենց: Հիշում է առաջին գոռոցը, երբ դեռ դերասանը բեմ չմտած` դահլիճը ողջունել է. «Ես կուլիսներում կանգնած էի: Ամեն երեխայի հետ ճչոցներ էին լսվում: Նույնիսկ փողոցում էին կանգնեցնում ու շնորհակալություն հայտնում ներկայացման համար»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031