Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազը հաստատում է՝ հանդիպել է Օսկանյանի ու Ծառուկյանի հետ, վերցրել փաստաթղթեր

Հոկտեմբեր 01,2012 13:50

«Մենք պաշտպանում ենք «Սիվիլիթասի» շահերը: Ամենեւին կարեւոր չէ, որ հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը ինչ մտերմական հարաբերությունների մեջ է Օսկանյանի հետ»,- այսօր ԱԺ-ում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը նշեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը խնդրեց ճշտել՝ հանդիպում ունեցե՞լ է Օսկանյանի հետ, ինչպես եղել է մամուլում: Աղվան Հովսեփյանը հաստատեց. «Ոչ միայն հանդիպել ենք Վարդան Օսկանյանի հետ, այլ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Քանի որ Վարդան Օսկանյանը նախաքննություն իրականացնող մարմնին ցուցմունքներ չի տալիս եւ իր դիրքորոշումը չի հայտնել, ցանկություն առաջացավ, որ նա ներկայացնի գլխավոր դատախազին եւ ԱԺ նախագահին փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն իր անմեղությունը: Ես պատրաստակամորեն այդ թղթերն ընդունեցի, փոխանցեցի նախաքննություն իրականացնող մարմնին, որ ձեւակերպեն քրգործում, կցված են գործին այս պահին: Շնորհակալ ենք մենք այդ համագործակցության համար Վարդան Օսկանյանի կողմից, որովհետեւ նա ներկայացրել է նաեւ իր անձնական հաշվեհամարի շարժը, որը իրավունք չունեինք: Այդ հաշվեհամարի շարժից էլ երեւում է, որ 181 հազար դոլար նա կանխիկ է ստացել ու փոխանցել մյուս քարտերի վրա, որտեղից ակնհայտ երեւում է, որ ծախսել է իր անձնական պահանջների համար»:

Մկրտիչ Մինասյանի հարցին՝ բողոք չկա, պետական միջոցների վատնում չկա, ինչո՞ւ իրավապահ մարմինները զբաղվեցին այս հարցով՝ Ա. Հովսեփյանը պատասխանեց. «Պարտավոր են զբաղվել: Օրենքով է դրված նրանց վրա այդ գործառույթը: Ունենք ֆինանսական դիտարկումների կենտրոն, որը ուսումնասիրում է ՀՀ-ում բոլոր դրամական միջոցների շարժը՝ 20 մլն դրամից ավելի, եթե անշարժ գույքի օտարման հետ կապված չէ, եւ 50 մլն դրամից ավելի, եթե կապված է նույնիսկ անշարժ գույքի օտարման հետ: Կենտրոնը պարտավոր է ստուգել դրամական միջոցների շարժը: Քանի որ Օսկանյանի հաշվեհամարին փոխանցված գումարը գերազանցում է 20 մլն դրամը, բնականաբար, զբաղվել են այդ հարցով: Սա նախաքննություն, հետաքննություն իրականացնող մարմնի՝ օրենքով նախատեսված գործառույթն է: Նրանք պարտավոր են դա անել: Հակառակ դեպքում կարող էինք մեղադրել, թե ինչու չեն արել: Միգուցե դա զուգադիպել է Վարդան Օսկանյանի՝ պատգամավոր ընտրվելու հետ, բայց այս ստուգումները եղել են մինչ այդ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031