Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանվորդը 10000 եվրո է հայթայթել, իսկ Մերձդնեստրում մի քանի եվրո պոկել են

Հոկտեմբեր 01,2012 13:48

57-ամյա Մարկ Բրունեն հեծանվով 2 ամիս առաջ դուրս էեկել Ֆրանսիայի հարավում գտնվող Վալանս քաղաքից, անցել ավելի քան 10 երկրների միջով (Շվեյցարիա, Գերմանիա, Ավստրիա, Սոլովակիա, Հունգարիա, Թուրքիա եւ այլն)՝ Հայաստան հասնելու համար: Հոկտեմբերի 28-ին արդեն Վալանսի հետ քույրացած Իջեւան քաղաքում էր, իսկ այսօր՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը նա հանդիպեց լրագրողների հետ: Պարոն Բրունեի հեծանվային արշավի նպատակը Շիրակամուտի «Արեւիկ» մանկապարտեզի համար գումար հայթայթելն էր. նրան հաջողվել է շուրջ 10000 եվրո հավաքել:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն Բրունեի հեծանվային հայաստանյան այցը սխրանք է որակում, ոչ սովորական առաքելություն: Բրունեն էլ ժպտալով պատմում է, որ շատերը լսելով իր նախաձեռնության մասին՝ հիացել են, զարմացել ու անակնկալի եկել:

Մարկ Բրունեն Ֆրանսիայում ունի ձայնագրման ստուդիա, ասում է՝ Հայաստանի մասին շատ է լսել գործի բերումով, իսկ 88-ի ավերիչ երկրաշարժի մասին երբեք չմոռանալով ՝ մտքին դրել է ինչ-որ ձեռնարկով օգտակար լինել մեր երկրին: Ի դեպ, Բրունեի դստեր ամուսինը ազգությամբ հայ է, բայց նրա խոսքով, փեսայի ծագումը չէ, որ ոգեւորել է իրեն անպայման օգտակար լինել Հայաստանին:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրեց, որ հեծանվորդ-բարեգործի հետ մեր երկիր են ժամանել ադեն թոշակի անցած մի խումբ ֆրանսիացի ուսուցիչներ, որոնք ՀՀ տարբեր մարզերում զբաղվելու են կադրերի վերապատրաստմամբ:

Մարկ Բրունեն ցանկություն հայտնեց առաջիկայում էլ լեռնային արշավների գնալ: Մեր ռեպլիկին՝ գնացեք Լեռնային Ղարաբաղ, պարոն դեսպանը պատասխանեց, որ Բրունեն անպայման լեռնային արշավների կմեկնի:

Հեծանվորդը պատմեց, որ ճանապարհներին ամենաջերմ վերաբերմունքի արժանացել է Մոլդովայում, Ռումինիայում ու Հայաստանում, իսկ Մերձդնեստրում զարմացել է մաքսավորների պահվածքից. իրենից մի քանի եվրո են «պոկել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031