Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Աղվան Հովսեփյանին առաջարկում է Օսկանյանի անունը հանել՝ դնել Աղվան Հովսեփյան

Հոկտեմբեր 01,2012 13:38

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ-ում ներկայացրեց իր միջնորդագիրը:

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Օսկանյանի գործը քննվում ԱԱԾ քննչական վարչության կողմից, այլ ոչ թե նախորդ գումարման ԱԺ-ում ստեղծված բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նմանատիպ պարագաներում, հատուկ քննչական ծառայության կողմից:

Աղվան Հովսեփյանը պատասխանեց, որ դա եղել է իր կողմից, իր համաձայնությամբ. «Գլխավոր դատախազն իրավունք ունի քննությունը վերապահել այլ մարմնի: Ես, որպես գլխավոր դատախազ, իրավունք չունեմ հանձնարարել հատուկ քննչական ծառայությանը, բայց Հատուկ քննչական ծառայության գործերը իրավունք ունեմ վերապահել այլ մամնի, ինչը եւ ես արել եմ: Չի բացառվում, որ հետագայում ես կայացնեմ այլ որոշում»:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ «Յուրացնելը կամ վատնելը հոդվածը՝ ուրիշի գույքի հափշտակությունը. Ձեր միջնորդագրում չտեսանք ուրիշի գույքի մասը: Արդյոք այդ մարդը, որի գույքը հափշտակվել է, բողոքե՞լ է կամ որեւէ պրիտենզիա է արել»: Պարոն Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ եթե Օսկանյան անունը փոխարինենք Աղվան Հովսեփյանով, լվացած փողերն էլ՝ «Ֆոլցվագեն» ավտոմեքենայի անունով՝ նույն հիմքով կարելի է խոսել գլխավոր դատախազի դեմ. «Մամուլում էլ եղավ, որ ձեզ սպասարկող մեքենան պատկանում է ուրիշի, այդ ուրիշի մեքենայի վրա փակցրել եք պետական համարանիշ, չի բացառվում, որ այդ գործողություններն էլ համապատասխան որակում ունենան:Բացի այդ, միջնորդագրում նշել եք՝ տարաբնույթ միջոցներ է ձեռնարկել՝ միջոցները օրինականացնելու ուղղությամբ: Ի՞նչ գործողություններ է կատարել՝ օրինականացնելու վերաբերյալ»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ իր քաղաքացիական պարտքը կանի եւ ամեն ինչ կանի, որ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ արվի՝ գործին չխոչընդոտելու համար:

Գլխավոր դատախազն էլ նշեց, որ իրենք պաշտպանում են «Սիվիլիթաս» հիմնադրամի շահերը, քանի որ այդ ուրիշը, որի գույքը ապօրինի յուրացրել է Օսկանյանը, հենց հիմնադրամն է: Նաեւ առաջարկեց Փաշինյանին. «Դուք կարող եք կատարել ձեր քաղաքացիական պարտքը և այդ հարցը ներկայացնել դատաքննչական մարմիններին` քննության առարկա դարձնելու համար, և ես ցուցմունք կտամ», -նկատեց Հովսեփյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031