Գրավոր դիմել էինք Տավուշի մարզպետին՝ խնդրելով հայտնել, թե ինքը զինվորական ի՞նչ կոչում ունի: Նախկինում տեղեկացրել ենք, որ սահմանամերձ Տավուշի մարզը 350 կմ սահման ունի Ադրբեջանի հետ, մարզպետ Ղուլարյանը չի ծառայել խորհրդային բանակում, չի մասնակցել մերօրյա ազատամարտին (նրա պաշտոնական կենսագրականում այդ մասին խոսք չկա): Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը մեր հարցմանն ի պատասխան նշել է, որ Արմեն Ղուլարյանը պահեստազորի գնդապետ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ