Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պատասխանում է «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրությանը

Հոկտեմբեր 01,2012 13:20

Ի պատասխան այսօր «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության, թե ոստիկանությունը Խոսրովի արգելոցում սեպտեմբերի 29-ին որսագողության մեջ անմեղ մարդու է մեղադրում, ոստիկանությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ մեղադրյալ Նորիկ Սարգսյանն անձամբ է ոստիկանությանը պատմել հանցագործության մանրամասները: Նա խոստովանել է, որ մոտ մեկ տարի զբաղվում է արգելված որսով և որսամսի վաճառքով: Բացի այդ, Սարգսյանի կացարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են որսորդական երկփողանի հրացան և կարաբին, որսորդական այլ պարագաներ, արջի յուղ և այլն:

Ոստիկանությունից նաեւ տեղեկացնում են, որ կատարվում են համապատասխան փորձարարական գործողություններ, ճշտվում են դեպքի հանգամանքներն ու հասցված վնասի չափը: Քննությունը շարունակվում է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031