«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ «Սլաք» ակումբում հայտարարեց, որ «Ժառանգությունը» դեմ է Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն ու չի մասնակցելու որպես մեղադրյալ նրան ներգրավելու միջնորդագրի քվեարկությանն ԱԺ-ում: Րաֆֆի Հովհաննիսյանն այս միջնորդագիրը համարում է նախընտրական եւ քաղաքական:
«Ժառանգության» առաջնորդը նաեւ շեշտեց, թե պիտի Վարդան Օսկանյանը պատասխան տա մարտի 1-ի եւ մնացած հարցերի վերաբերյալ:
Մանրամասները՝ ավելի ուշ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ