ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի պաշտպանության գործը իր վրա է վերցրել փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, Վարդան Օսկանյանը մեղադրվում է փողերի լվացման, Վազգեն Խաչիկյանը` պետական միջոցները յուրացնելու մեջ:
Տիգրան Աթանեսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ սա զուտ պատահականություն է եւ պիտի երկուսին էլ պաշտպանի:
“Օսկանյանի գործն արդեն ստանձնել էի, դե Խաչիկյանն էլ իմ համակուրսեցին է”,-ասաց նա: Աթանեսյանը Խաչիկյանի քրգործի մասին որեւէ այլ մանրամասներ չասաց:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանըկալանավորվել էսեպտեմբերի 28-ին եւ գտնվում է “Երևան Կենտրոն” քրեակատարողական հիմնարկում: Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունն այսօր կլսվի խորհրդարանում: