Արդեն սկսվել է ԱԺ նիստը: Այսօր պետք է քննարկվի ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Մինչ նիստի աշխատանքները կսկսեին՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունն այսօր ոչ մի քվեարկության չի մասնակցելու՝ բոյկոտելու են:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ԱԺ-ում դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, ՀՀՇ-ն նույնպես որոշել էր բոյկոտել քվեարկությունը եւ մասնակցել միայն ելույթներին: Արդյունքում՝ գրանցվել էր 90 կողմ եւ ոչ մի «դեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ