ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. հոկտեմբերի 1-ին ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մնացական Թորգոմի Մնացականյանը՝ ծնված 1994թ.:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Պատահարի մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ: