Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականների քվեարկությունը խստագույնս վերահսկվելու է. Նաիրա

Հոկտեմբեր 01,2012 12:23

Այսօր ԱԺ-ում քննարկվելու եւ քվեարկության է դրվելու Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու` դատախազի միջնորդությունը:

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ դիմել է ԱԺ նախագահին, որպեսզի պատգամավորներին բաժանեն այն իրավական հիմնավորումները, որոնք «ջախջախում են ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը», սակայն ԱԺ նախագահը թույլ չի տվել նիստերի դահլիճում դրանք բաժանել: Եվ ԲՀԿ-ն որոշել է, որ այդ հիմնավորումները պատգամավորներին կբաժանվեն ԱԺ նիստերի դահլիճ տանող բոլոր երեք մուտքերի մոտ:

Մեր այն դիտարկմանը, որ ըստ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի` ՀՀԿ նիստի ժամանակ որոշվել է ազատ թողել ՀՀԿ-ական պատգամավորներին, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես չեմ հավատում այդ հայտարարությանը: Ես ունեմ հակառակ ինֆորմացիա, որ խստագույնս վերահսկվելու է ՀՀԿ-ականների քվեարկությունը»:

Հարցին ի պատասխան, թե ի՞նչ ելք է կանխագուշակում, պատգամավորը խորհուրդ տվեք իրադարձություններից առաջ չընկել, բայց ընդգծեց, որ իր համար գրեթե կանխատեսելի է ելքը:

Նշենք, որ քիչ առաջ ավարտվել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստը: ԲՀԿ-ն չի հայտարարում, թե ինչպես է մասնակցելու քվեարկությանը. կհայտարարեն նիստի ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031