Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Օսիկյան. «Եթե մարտի 1 կրկնվի, ապա ոստիկանությունը բարձր մակարդակի վրա է»

Հոկտեմբեր 01,2012 12:17

Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ի պատասխան Aravot.am-ի հարցի՝ Հայաստանում ձեւավորվա՞ծ է խաղաղ հավաքներ անցկացնելու մշակույթ, թե՞ ոչ, նշեց. «Իհարկե ձեւավորված ասելը հարաբերական է այն առումով, որ օրենսդրությունն առկա է եւ գոնե վերջին շրջանում կարող եք տեսնել, որ ոստիկանության, կամ պետական մարմինների կողմից իրենց լիազորությունները կատարվել են: Իսկ ընդհանրապես՝ կարծում եմ, ժամանակ է պետք հասարակության, հավաքների կազմակերպիչների կողմից, բայց սա ոչ բոլորին է վերաբերվում, որպեսզի պարբերաբար նման կուլտուրա մշակվի, ներդրվի: Եվ եթե համեմատվելու լինենք եվրոպական երկրների հետ, որոնք 100-ամյակների նման փորձ ունեն եւ կայացած ավանդույթներ, ինստիտուտներ, թերեւս մեզ մոտ դեռ զարգացած չէ»,- ասաց Օսիկյանը ըստ որի՝ դա ամենեւին էլ ոստիկանների մեղքով չէ:

«Ընդհանրապես որեւէ մեկի մեղքով լինել-չլինելու խնդիրը չէ: Մեզ մոտ էլ գոյություն ունի ներդրված  մշակույթ՝  պարզապես դեռ պետք է այն զարգացնել:

Մեր հաջորդ հարցին էլ՝ ինչո՞ւ հասարակությունը չի վստահում ներկայիս ոստիկանի կերպարին Ոստիկանության պետի տեղակալը պատասխանեց.

«Ես չէի ասի, որ չի վստահում: Գուցե հասարակության մի մաս, փոքր հատված, շատ ստվար մարդկանց խումբ չի վստահում: Բայց եթե դինամիկան նայեք՝ կտեսնեք, որ համենայնդեպս վերջին ժամանակահատվածում, վստահորեն կարող եմ ասել, ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է»:

Այն հարցին էլ, հնարավո՞ր է արդյոք  մարտի 1-ի կրկնություն, պարոն Օսիկյանը ոչ հավանական համարեց, ոչ էլ անհավանական, բայց ասաց. «Աստված մի արասցե՝ եթե նման իրավիճակ կրկնվի, ապա ոստիկանությունը ներկայումս բարձր մակարդակի վրա է իր պրոֆեսիոնալիզմով,  ունակություններով: Կարծում եմ ամեն ինչ կարվի, որ ցանկացած հավաք անցնի խաղաղ: Իսկ երբ հավաքի մասնակիցները փորձ են անում  իրենց օրենքով սահմանված իրավունքներն անցնել, այս դեպքում ոստիկանությունը պետք է լինի բավարար մակարդակի բարձրության վրա, որպեսզի թույլ չտա զանգվածային անկարգություններ»,-հավելեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031